Օրվա բաղադրատոմսը. Մսով լցոնած կարտոֆիլ, մատներդ էլ հետը կուտես
LifeԲաղադրատոմս`
15 հատ կարտոֆիլ,
250 գ ֆարշ,
1 սոխ,
50 գ թթվասեր,
50 գ կարագ,
Տոմատ՝ ըստ ճաշակի,
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի,
Պատրաստման եղանակը՝
Կեղևազրկում ենք կարտոֆիլը և հանում միջուկը: Մսի ֆարշի մեջ ավելացնում ենք աղացած սոխ, աղ, պղպեղ: Կիսաեփ վիճակում կարտոֆիլի մեջ լցնում ենք մսի ֆարշը, կողք կողքի դասավորում եփելու համար հարմար տարայի մեջ: Աղը և թթվասերը խառնում ենք իրար, ավելացնում ենք ջուր և հալված կարագ: Ստացված զանգվածը լցնում ենք կարտոֆիլի վրա՝ ըստ ճաշակի ավելացնում տոմատ: Մոտ կես ժամ եփում ենք 180 աստիճանի տակ: