Ռուսաստանի ու ԵՄ-ի առջեւ ընդհանուր խնդիրներ են ծառացած. Մոգերինի
ՔաղաքականությունԵվրամիությունը շահագրգռված է Ռուսաստանի հետ համագործակցությամբ այնպիսի ուղղություններով, ինչպես ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիայում ու Լիբիայում իրադրության կարգավորումը։ Այս մասին այսօր հայտարարել է ԵՄ գերագույն արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին՝ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
«Մեր առջեւ ընդհանուր խնդիրներ են ծառացած՝ կապված ահաբեկչության դեմ պայքարի հետ։ Ես ցանկանում եմ եւս մեկ անգամ ընդգծել ԵՄ-ի շահագրգռվածությունն այնպիսի հարցերի շուրջ, ինչպես իրադրությունը Սիրիայում ու Լիբիայում»,-ասել է նա։