Մոնթեբելոյում հազարավոր հայեր հավաքվել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ
Ուշադրության կենտրոնումԱմերիկյան Մոնթեբելոյում հազարավոր հայեր հավաքվել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի մոտ՝ հիշատակելու Օսմանյան Թուրքիայում իրագործված Ցեղասպանության 102-րդ տարելիցը:
Հավաքվածներին միացել են նաեւ կոնգրեսական Ադամ Շիֆը, Քալիֆորնիայի գանձապետ Ջոն Չյանը, Լոս Անջելեսի հայ համայնքի բազմաթիվ անդամներ:
Ըստ sgvtribune.com-ի՝ Քալիֆորնիայի հայ համայնքը նաեւ «Արդարության քայլերթ» է անցկացնելու՝ հասնելով մինչեւ Լոս Անջելեսում թուրքական հյուպատոսարան: