Ամերիկացի լրագրողը հայտնել է ԱՄՆ Կոնգրեսում Ցեղասպանության հարցով թուրքական լոբբիի ջանքերի մասին
ՔաղաքականությունԱմերիկացի հայտնի քաղաքական մեկնաբան, MSNBC-ի հեռուստալրագրող Քրիս Մեթիսը հայտնել է Կոնգրեսում թուրքական լոբբիի ջանքերի մասին:
Մեթիսը հարցազրույց է վերցրել «Խոստում» ֆիլմի գլխավոր դերակատարներից՝ Քրիսթիան Բեյլից եւ Օսկար Այզեկից, ինչպես նաեւ իրավապաշտպան Enough Project ընկերության տնօրեն Ջոն Փենդերգասթից:
Ներկայացնելով ֆիլմի հիմնական թեման՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը, լրագրողը հայտնել է, որ բախվել է Ցեղասպանության ժխտման փաստին: «Երբ Կոնգրեսում էի աշխատում, սա մեծ խնդիր էր: Թուրքիայի կառավարության լոբբիստները դժոխային աշխատանք էին կատարում, որ հարցը լռեցնեն»,- հայտարարել է նա: