Ամերիկյան ավելի քան 160 ընկերություններ դեմ են հանդես եկել Թրամփի իմիգրացիոն հրամանին
ՄիջազգայինԱվելի քան 160 ամերիկյան ձեռնարկություններ, այդ թվում այնպիսի խոշոր կոնցերններ, ինչպես Facebook-ը, Google-ն ու Microsoft-ը պաշտոնապես դեմ են հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոմալդ Թրամփի հրամանին՝ 6 մուսուլմանական երկրների քաղաքացիների երկիր մուտքն արգելելու վերաբերյալ։ Այդ հրամանը զգալի վնաս կպատճառի հիմնականում տեխնոլոգիական ոլորտի ամերիկյան ձեռնարկություններին։ Այս մասին ասվում է չորեքշաբթի օրը՝ ապրիլի 19-ին ԱՄՆ Վիրջինիա նահանգի վճռաբեկ դատարան ուղղված նրանց նամակում, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։
Նամակում հստակեցվում է, որ հրամանը կբարդացնի տաղանադավոր անձնակազմ գտնելը եւ կխաթարի ամերիկյան տնտեսության մրցունակությունը։ Բացի այդ, Թրամփի կարգադրությունը կարող է ստիպել միջազգային ընկերություններին ներդրումներ անել ներգաղթյալների նկատմամբ ավելի բարեկամական վերաբերմունք դրսեւորող երկրներում։
Ամերիկյան խոշոր կորպորացիաների նամակում խոսքը Դոնալդ Թրամփի երկրորդ իմիգրացիոն հրամանի մասին է, որը երեք ամսով արգելում է Իրանի, Սիրիայի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի ու Եմենի քաղաքացիների մուտքն ԱՄՆ։