Պակիստանի վարչապետին կհարցաքննեն կոռուպցիայի գործով
ՄիջազգայինՊակիստանի գերագույն դատարանը կարգադրել է հետաքննել Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի նկատմամբ մեղադրանքները կոռուպցիայի գործով՝ կապված, այսպես կոչված, «պանամական հոդվածի» հետ։ «Անհրաժեշտ է մանրակրկիտ հետաննքություն անցկացնել»,-հայտարարել է դատավոր Ասիֆ Սայեդ Հոսան՝ հավելելով, որ Շարիֆն ու նրա երկու որդիները պետք է հարցաքննվեն, հաղորդում է «Գերմանական ալիք»-ը։
Դատարանը վճռել է հատուկ հանձնաժողով ստեղծել՝ պարզելու համար, թե ինչպես են Շարիֆն ու նրա ընտանքիը գումարները Պակիստանից Կատար փոխանցել, իսկ հետո ենթադրաբար այդ գումարենրով Լոնդոնում անշարժ գույք ձեռք բերել։
Գերագույն դատարանը նաեւ կարծում է, որ Շարիֆին վարչապետի պաշտոնից պաշտոնանկ անելու հիմքեր դեռ չկան։