ԱՄՆ-ում ձերբակալել են Օբամայի դստերը հետապնդած տղամարդուն
ՄիջազգայինԱՄՆ-ի Գաղտնի ծառայության աշխատակիցները տաղամարդու են ձերբակալել, ով հետապնդել է նախկին նախագահի դստերը՝ Մալիա Օբամային, եւ փորձել է նրան առաջարկություն անել, հայտնում է New York Daily News-ը:
Պարբերականի տեղեկություններով՝ տղամարդը Նյու Յորքի 30-ամյա բնակիչ Ջեյր Նիլթոն Քարդոսոն է, որը նախկինում փորձել է մտնել Սպիտակ տան տարածք: Ապրիլի 10-ին տղամարդը Մալիային բարձրաձայն խնդրել է իր հետ ամուսնանալ, նաեւ թափանցել է այն շենք, որտեղ Մալիան պրակտիկա է անցնում: Երկու օր հետո նա արդեն Օբամայի դստեը հետապնդել է:
Գաղտնի ծառայության աշխատակիցները հաջորդ օրը զրուցել են տղամարդու հետ, որից հետո որոշել են, որ նա, հնարավոր է, հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի եւ ուղարկել են փորձաքննություն անցնելու: Ոստիկանությունը դեռեւս մտածում է Քարդոսոյի դեմ ոտնձգության մեղադրանքով գործ հարուցելու մասին, որը նախկինում որեւէ հանցագործությունչի կատարել: