Մահվան ելքով վթար Արագածոտնում. «ԳԱԶ 53»-ը շրջվել է. կա 2 զոհ եւ 2 վիրավոր
ՀասարակությունԱրագածոտնի մարզի Զովասար գյուղի մոտ այսօր՝ ապրիլի 20-ին, տեղի է ունեցել ավտովթար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից:
«ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ շրջվել։ Վթարի հետեւանքով մահացել է երկու հոգի եւ վիրավորվել 2-ը:
Մահացածների եւ վիրավորների ինքնությունը պարզ չէ: