Զախարովա. Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով հանդիպման հավանականություն կա, հստակ տվյալներ՝ ոչ
Ուշադրության կենտրոնումՂարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով շփումների հավանականություն կա: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման հավանականության մասին հարցին:
«Առայժմ կոնկրետ ուրվագծեր չկան: Բայց հավանականություն կա, եւ եթե հստակ ամսաթիվ հայտնի լինի, կտեղեկացնենք»,- նշել է Զախարովան:
Նա նաեւ հաղորդել է, որ ապրիլի 25-ին Մոսկվայում է լինելու ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանյեն՝ մասնակցելու անվտանգության հարցերի Մոսկվայի 6-րդ համաժողովին: Հանդիպումների ընթացքում հնարավոր են նաեւ քննարկումներ ղարաբաղյան հակամարտության թեմայով: