32-ամյա Արշակին հանրակացարանում պատսպարվել չհաջողվեց
ՀասարակությունՈստիկանության ծառայողներն օրերս Մասիս քաղաքի մի հանրակացարանում հայտնաբերել եւ բերման են ենթարկվել 32-ամյա Արշակ Խ.-ն:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ապրիլի 14-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: