Արցախում վիրավորված Թաթուլի վիճակը շարունակում է մնալ ծանր
Ուշադրության կենտրոնումԱրցախում ապրիլի 17-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում ստացած 19-ամյա Թաթուլ Հարությունյանի վիճակը շարունակում է մնալ ծանր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցոuմ ասաց Արցախի Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ aպրիլի 17-ին՝ ժամը 18:20-ի սահմանում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1997թ. ծնված Թաթուլ Արամայիսի Հարությունյանը: Նա տեղափոխվել է Ստեփանակերտի հոսպիտալ։