Սարի թաղի գործով կալանավորվածը դադարեցրել է հացադուլը
Ուշադրության կենտրոնումՍարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորված Հրաչյա Բոյաջյանը 19 օր անց դադարեցրել է հացադուլը: Այս մասին այսօր՝ ապրիլի 19-ին, NEWS.am-ը տեղեկացավ ՔԿՎ հանրային կապերի բաժնից: Հրաչյա Բոյաջյանը հացադուլը դադարեցրել է ապրիլի 18-ին, նա շարունակում է մնալ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում: Հիշեցնենք, որ Հրաչյա Բոյաջյանը հանդիպում էր պահանջում Գլխավոր դատախազության ներկայացուցիչների հետ:
Հրաչյա Բոյաջյանը չի ընդունում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով (ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն կիրառելը՝ վերջիններիս ուղղությամբ քարեր եւ այլ առարկաներ նետելը) իրեն առաջադրված մեղադրանքը: