Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Անցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համար Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ)


Մեր երկրի քաղաքական դաշտը և այնտեղ կատարվող ամեն ինչ վերահսկվում է Բաղրամյան 26–ից «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը

– Պարոն Մակեյան, տրամաբանակա՞ն էին, արդյոք, այս ընտրությունների արդյունքները:

– Տրամաբանությունը նայած թե որ հարթության մեջ ես դիտարկում: Եթե դիտարկում ես այն հարթության մեջ, որ չէր գործում ընտրական համակարգը, ու իր գործն էր անում ընտրակաշառքը, ապա տրամաբանական էր:

Իսկ եթե լիներ իրական ընտրություն, այսինքն` իրական ընտրական համակարգի պարագայում այդ արդյունքները որևէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Որովհետև այդ դեպքում պետք է Հանրապետական կուսակցությունը ընտրական նվազագույն շեմը հաղթահարելու խնդիրներ ունենար:

Փաստացի մեր երկրում ընտրություն չի եղել, եղել է համատարած ընտրակաշառքների բաժանում: Այնպես որ, այս պարագայում ընտրությունների մասին խոսելն իսկ անիմաստ է:

– Բայց, համենայն դեպս, ժողովուրդն իր ցանկությամբ գնաց ու ընտրեց: Իր ձայնը տվեց Հանրապետական կուսակցությանը: Դրան ինչպե՞ս եք նայում:

– ժողովուրդը մեծավ մասամբ, հայհոյելով, անիծելով Հանրապետական կուսակցությանը և նրա լիդեր Սերժ Սարգսյանին, բայց այլընտրանք չտեսնելով ընդդիմադիր դաշտում, գնաց ընտրակաշառքի հետևից: Բանն այն է, որ մեր երկրում չկա, ձևավորված չէ քաղաքական ուժեղ բևեռ, որպեսզի ժողովուրդը նրա հետ հույսեր կապի: Ուստի այս ամենի հետևանքով քվեարկեց ընտրակաշառքի տրամաբանությամբ ու ձայնը տվեց Հանրապետական կուսակցությանը:

– Կարելի՞ է ասել, որ մեր քաղաքական դաշտն այնպես է ամայացված, որ ժողովուրդն այլևս ընտրության հնարավորություն չունի:

– Ճշմարտությունն այն է, որ շուրջ 20 տարի է, ինչ քաղաքական դաշտը համակարգված ոչնչացվում է, փորձ են անում ստեղծել իրենց քիմքին հաճելի քաղաքական մթնոլորտ: Ուստի և «ի հայտ են գալիս» իրենց ձեռնտու քաղաքական կուսակցություններ: Եվ սա բնական է, որովհետև եթե երկրում չի գործում ընտրական համակարգը, ապա այդ պարագայում հնարավոր չէ, որ կայանա քաղաքական դաշտը կամ կայանան քաղաքական իրական կուսակցությունները:

Մեր երկրի ողջ քաղաքական դաշտը և այն, ինչ կատարվում է այդ դաշտում, ամբողջությամբ վերահսկվում է Բաղրամյան 26–ից: Սա միանշանակ է: Սկզբնական շրջանում այնտեղ նստած էր Ռոբերտ Քոչարյանը և քաղաքական դաշտը նա էր վերահսկում: Ապա նրան հաջորդեց Սերժ Սարգսյանը, ով էլ ավելի կատարելագործեց կեղծիքի համակարգը:

Ուստի Հայաստանում քաղաքական դաշտի, քաղաքական կուսակցությունների և ընդհանրապես ընտրությունների մասին խոսելն անիմաստ է:

– Իսկ կարելի՞ է ասել, որ այսօր մեր երկրում բազմակուսակցական համակարգը միֆ է ընդամենը: Փաստացի գոյություն ունի միակուսակցական համակարգ` միահեծան իր իշխանավորներով:

– Հայաստանում նույնիսկ ձեր ասած ձևակերպումը գոյություն չունի: Սա բանդա է, որ զավթել է իշխանությունը և որևէ կերպ չի ցանկանում այն վերադարձնել ժողովրդին:

Եվ այս հարցում իրենց դերակատարությունն ունեն քաղաքական տարբեր ուժեր, կուսակցություններ: Հեռու չգնանք` երբ ձևավորվեց 4+4+4 ֆորմատը, հայտարարում էին ժողովրդավարության հաղթանակի մասին, որ այլևս ընտրակեղծիքը բացառվում է և այլն, և այլն: Այդ ֆորմատի ձևավորմանը մասնակից ուժերն էլ հենց փաստացի սպասարկել են իշխանություններին:

Մինչդեռ այս իշխանություններին չէր կարելի որևէ շանս տալ: Որովհետև այս իշխանությունն օգտագործում է ամեն ինչ, և օգտագործում է ամենքին: Անգամ Հայ Ազգային Կոնգրեսի նման փորձառու քաղաքական ուժին օգտագործեց իր ծրագրերում: Ներգրավեց նաև քաղաքացիական հատվածի ներկայացուցիչներին ու, 4+4+4 ֆորմատի շրջանակներում, իբև թե, համաձայնության եկավ ընդդիմադիր դաշտի հետ:

Ու աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական համակարգ, որտեղ իշխանությունը, ընդդիմությունը և քաղաքացիական հասարակությունը լեզու են գտել իրար հետ: Ու այդ համաձայնությունը դրոշակ սարքեցին ու թափահարեցին: Հետագայում էլ այն դարձրեցին վարագույր, որպեսզի հերթական անգամ կեղծեն ընտրությունները:

– Փաստորեն հանճարեղ ղեկավարներ ունենք մենք: 

– Իրենց աթոռը պահելու, թալանը շարունակելու, ժողովրդին ճորտացնելու, ստրկացնելու առումով հանճարեղ են, այո: Չեմ կարող չընդունել այդ փաստը:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ»
Ամենադիտված