Ինչպես է ԱՄՆ նախագահի կինը նկատողություն անում ամուսնուն (VIDEO)
TVԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայացած պաշտոնական միջոցառմանը մոռացել է հիմնի ժամանակ ձեռքը սրտին դնել, իսկ նրա կին Մելանիան հիշեցրել է իրեն այդ մասին։ Զվարճալի այս դրվագին ականատես է եղել ամբողջ աշխարհը։
Դրվագը տեղի է ունեցել Սուրբ Զատկի տոնին նվիրված միջոցառմանը, որին մասնակցում է նաեւ նախագահական ընտանիքը։ Միջոցառման պաշտոնական մասի ժամանակ, երբ հնչել է ԱՄՆ ազգային հիմնը, Մելանիան եւ իրենց որդին՝ Բերոն Թրամփը, աջ ձեռքը դրել են սրտին, իսկ նախագահը, ամենայն հավանականությամբ, մոռացել է դա անել, ինչը գրավել է կնոջ ուշադրությունը, ով փորձել է աննկատ կերպով ամուսնուն հուշել այդ մասին, որից հետո էլ Դոնալդ Թրամփը բարձրացրել է ձեռքը եւ միջոցառումը շարունակվել ընթանալ բնականոն հունով։