Ճապոնիայի զինված ուժերում կկրկնապատկեն կանանց թիվը
ՄիջազգայինՃապոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է կրկնապատկել երկրի զինված ուժերում կանանց թիվը։ Այս մասին մայրաքաղաք Տոկիոյում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է գերատեսչության ղեկավար Տոմոմի Ինադան, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։
Նրա խոսքով՝ անձնակազմում կանայք կկազմեն մոտ 12 տոկոս։ Կչեղարկվեն տանկային, հետախուզական, հետեւակային եւ պարաշյուտա-դեսանտային ստորաբաժանումներում կանանց ընդունելու սահմանափակումները։ «Մենք ձգտում ենք գրավիչ ինքնապաշտպանական ուժեր կառուցելուն՝ համապատասխան ներկա դարաշրջանին»,-ընդգծել է նախարարը։
Մինչ այդ Ճապոնիայի զինված ուժերում թույլ են տվել կանանց ընդունել միայն ռազմածովային եւ ռազմաօդային ուժերի ստորաբաժանումներում։
Այժմ սահմանափակումները վերաբերվում են միայն հատուկ զորքերին՝ կապված ռադիոկատիվ նյութերի հետ ։