Չինաստանում ավտոբուսը գետն է ընկել . 10 զոհ կա
ՄիջազգայինՉինաստանի հարավ-արեւմուտքում Գույչժոու նահանգում ավտոբուսը գետն է ընկել: 10 մարդ զոհվել է, 5 վիրավոր կա: Այս մասին գրում է Սինհուան:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ դեպքը տեղի է ունեցել Գույան քաղաքային շրջանի Կայան բնակավայրում, երբ ավտոբուսը կամուրջն է անցել:
Եվս 4 մարդ անհետ կորել է: Դեպքի վայրում որոնողա-փրկարարական գործողություն են իրականացնում, պարզվում են պատահարի հանգամանքները: