Այս գիշեր Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 450 կրակոց. Արցախի ՊԲ (ֆոտո)
ՀասարակությունԱպրիլի 15-ին եւ լույս 16-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 25 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 450 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին եւ շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: