Իրանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 35-ի
ՄիջազգայինԻրանի հյուսիս-արեւմուտքում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 35 մարդու, ութ մարդ անհետ կորած է համարվում: Այս մասին հայտարարել է Իրանի Արտակարգ իրավիճակների կազմակերպության ղեկավար Իսմայիլ Նաջարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ Նաջարը հայտնել է 25 զոհի մասին: Նրա խոսքով` ջրհեղեղի պատճառը հորդառատ անձրեւներն են եղել, որոնք ուրբաթ առավոտից տեղացել են Իրանի չորս նահանգներում:
«Ընդհանուր առմամբ, զոհերի թիվը հասել է 35 մարդու», -ասել է Նաջարը` նշելով, որ փրկարարներին հաջողվել է գտնել նրանց մարմիններն, ովքեր անհետ կորած են համարվել: