Հարված Կարեն Կարապետյանին
ՔաղաքականությունԼՐԱԳԻՐ / Իրատես պարբերականը տեղեկություն էր հրապարակել Սերժ Սարգսյանի 2018-ի մի սցենարի վերաբերյալ, ըստ որի Սարգսյանը ստանձնում է վարչապետի պաշտոնը, իսկ ներկայիս վարչապետ Կարապետյանը՝ նրա առաջին փոխվարչապետի, որը պատասխանատու է լինելու տնտեսական բարեփոխումների համար: Ըստ սցենարի, այդպիսով զուգորդվելու են անվտանգությունն ու առաջընթացը:
Որքանով է իրատեսական այդ սցենարը, իհարկե դժվար է ասել: Երեւի թե կասկած չկա, որ Սերժ Սարգսյանն ունի 2018-ի մի քանի սցենար: Նա ինքը բաց է պահում բոլոր սցենարների հավանականությունը, որեւէ կոնկրետ բան չասելով նախագահի պաշտոնից հետո իր քաղաքական ճակատագրի կամ ծրագրերի մասին:
Տվյալ դեպքում շատ ավելի հետաքրքիր է, թե Սարգսյանից բացի, որեւէ մեկն ունի՞ սցենար 2018-ի կապակցությամբ: Քանի որ այստեղ առանցքային է Կարեն Կարապետյանի պարագան, նկատի ունենալով նրա վարչապետությունը, հարցն ուշագրավ է հենց նրա մասով:
Իսկ Կարեն Կարապետյանն ունի՞ 2018-ի քաղաքական սցենար: Կարեն Կարապետյանն էլ այդ մասով չի արտահայտվել որոշակի: Նա արել է մի քանի հայտարարություն, որոնք առաջին հայացքից թվում են վարչապետ մնալու հավակնության կամ պատրաստակամության հաստատում, բայց, մյուս կողմից, դատելով Կարեն Կարապետյանի գործունեությունից, նա համառորեն հրաժարվում է քաղաքական բաղադրիչից:
Շարունակությունը՝ կայքում: