Վեդիում ինքնասպանության փորձ կատարած կնոջն այսօր կվիրահատեն
ՀասարակությունՎեդիում ապրիլի 13-ին կամրջից նետված 39-ամյա կնոջն այսօր՝ ապրիլի 15-ին, կվիրահատեն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Էրեբունի» բժշկական կենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը: Նա նշեց, որ կինն ունի ողնաշարի կոտրվածք, նրա վիճակը ծանր կայուն է:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Վեդիում կինը նետվել է Գոռավան կամրջից, նա մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: