Մոսկվան հաստատում է ՌԴ-ի, Իրանի եւ Թուրքիայի փորձագետների` Սիրիայի շուրջ Թեհրանում հանդիպումը
Ուշադրության կենտրոնումՄոսկվան հաստատում է Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի փորձագետների` Սիրիայի շուրջ (Աստանայի ձեւաչափ) Թեհրանում հանդիպումը հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը:
«Աստանայի ձեւաչափը շարունակում է գործել: Հաջորդ շաբաթ Թեհրանում փորձագետների հանդիպում տեղի կունենա, նրանք կքննարկեն նոր փուլի նախապատրաստությունը, որը տեղի կունենա մայիսի 3-4-ին , Աստանայում: Ազդանշանները, որոնք մենք ստանում ենք զինված ընդդիմությունից, վկայում են այն մասին, որ նրանք պատրաստվում են փուլին: Դրանում մեզ վստահեցնում են նրանց հետ աշխատող մեր թուրք գործընկերները»,-ասել է Լավրովը: