Թորոսգյուղի մոտ բախվել են MAN բեռնատարն ու «Օպել»-ը. վերջինիս վարորդը հիվանդանոցում է
Ուշադրության կենտրոնումՀայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 14-ին, ժամը 20:56-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Թորոսգյուղ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-1 ավտոճանապարհի Երևան-Բավրա հատվածի 142-րդ կմ-ին՝ Թորոսգյուղ գյուղի մոտակայքում, բախվել են «Opel Vectra» մակնիշի 35 DP 408 (վարորդ՝ 39-ամյա Ս. Ս.) համարանիշի ավտոմեքենան և «MAN» մակնիշի GE NZ249 (վարորդ` Դ. Մ.) համարանիշի բեռնատարը:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ս. Ս.-ն տեղափոխվել է Գյումրու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները փակել են «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: