Թիվ 34 երթուղու ավտոբուսում գրպանահատը 47-ամյա կին էր
Ուշադրության կենտրոնումՈստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 28-ամյա Հայկուհի Բ.-ն եւ հայտնել, որ թիվ 34 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Նոր Նորքի 1-ին զանգվածի Սաֆարյան փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման են ենթարկել 47-ամյա Անահիտ Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: