Իրանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 25-ի
Ուշադրության կենտրոնումԻրանի հյուսիս-արեւմուտքում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 25 մարդու, եւս 16-ը անհետ կորած են համարվում: Այս մասին հաղորդում է ISNA գործակալությունը` վկայակչելով երկրի ճգնաժամային իրավիճակների ծառայության ղեկավար Իսմայիլ Նաջարին:
Նաջարն ասել է, որ առատ տեղումներ են եղել ուրբաթ առավոտից Իրանի չորս նահանգներում, եւ դրանց մի շարք շրջաններում հեղեղումների պատճառ դարձել:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Արեւելյան Ադրբեջան նահանգի երկու շրջաններում ջրհեղեղին առնվազն 17 մարդ է զոհ դարձել, 37-ը տուժել են:
Իշխանությունները որոնողա-փրկարարական գործողություններ են իրականացնում: