Հովհաննես Հարությունյանին տեղափոխել են Կարմիր խաչի վերականգնողական կենտրոն
Հասարակություն«Սասնա ծռեր» խմբի անդամ Հովհաննես Հարությունյանին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից այսօր՝ ապրիլի 15-ին, տեղափոխել են ՀԿԽԸ «Գրացիա» վերականգնողական կենտրոն ՍՊԸ: Այս ամսին NEWS.am-ը տեղեկացավ նրա շահերի պաշտպան Հովհաննես Հարությունյանից:
Հովհաննես Հարությունյանի առողջական վիճակը գնահատելու նպատակով կազմակերպված բժշկական կոնսիլիումի արդյունքում որոշվել էր նրան տեղափոխել համապատասխան վերականգնողական կենտրոն՝ բուժելու:
Հիշեցնենք, որ Հովհաննես Հարությունյանը ոտքի ծանր վիրավորում էր ստացել ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում:
Հովհաննես Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ, այլ հաղորդակցության ուղիներ զավթելը կամ դրանք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից): Նա կալանավորված է: