Թարմփի վարչակազմը որոշել է գաղտնի դարձնել Սպիտակ տան հյուրերի ցուցակը
ՄիջազգայինՍպիտակ տունը որոշել է այսուհետ հանրային սեփականություն չդարձնել ԱՄՆ նախագհի նստավայրի այցելուների ցուցակը եւ գաղտնի դարձնել այն, հաղորդում է Associated Press-ը:
Նախագահի վարչակազմում ընդգծում են, որ դա արվում է գաղտնիության եւ ազգային անվտանգության շահերից ելնելով: Այնուամենայնիվ, կառավարության գործերին հետեւող հանձնաժողովը քննադատել է այս որոշումը:
Նրանց կարծիքով` բաց ցուցակը թույլ էր տալիս պարզել, թե ինչպիսի մարդիկ կամ խմբեր են ազդում վարչակազմի քաղաքականության վրա:
«Այդ նոր քաղաքականությունը խաթարում է օրենքի գերակայությունը եւ թույլ տալիս ենթադրել, որ Սպիտակ տունը չի ցանկանում պատասխանատվություն կրել ամերիկացիների առջեւ»,-կարծում է Judicial Watch կազմակերպության նախագահ Թոմ Ֆիթոնը: