Արտակարգ դեպք. «Հրազդան» ՔԿՀ խցում հայտնաբերվել է դատապարտյալի դին՝ կախված վիճակում
Հասարակություն«Հրազդան» քրեակատարողական հիմնարկում ապրիլի 14-ին 22-ամյա դատապարտյալին իր խցում կախված վիճակում են գտել: Այսօր՝ ապրիլի 15-ին, NEWS.am-ին ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից հայտնեցին, որ նախնական վարկածով, 22-ամյա Փայլակ Գեւորգյանն ինքնասպանություն է գործել: Նա մեղադրվում էր խարդախության մեջ, կալանավորվել է ապրիլի 1-ին:
Փայլակ Գեւորգյանը նախկինում երկու անգամ դատված է եղել: