Աֆղանստանում ամերիկյան «սուպերռումբը» ոչնչացրել է առնվազն 90 գրոհայինի
ՄիջազգայինԱֆղանստանի արեւելքում ամերիկյան գորհզոր ռումբի միջոցով ոչնչացված «Իսլամական պետության» գրոհայինների թիվը գերազանցել է 90-ը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով France Press գործակալությանը:
France Press-ն հաղորդել է ուրբաթ օրը ԻՊ-ի հայտարարության մասին, որտեղ ասվում է, թե գրոհայինները կորուստներ չեն կրել` Աֆղանստանում ԱՄՆ-ի կիրառած գերհզոր միջուկյային ռումբի հետեւանքով:
«Ռմբակոծության հետեւանքով ԻՊ-ի առնվազն 92 գրոհային է սպանվել», — ասել է Նանգարհար գավառի Աչին բնակավայրի ղեկավար Իսմայիլ Շինվարին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը հինգշաբթի օրը Աֆղանստանում ԻՊ-ի գրոհայինների դեմ գերհզոր միջուկային ռումբ է կիրառել: 9,5 տոննա կշռող ռումբը նետվել է MC-130 ինքնաթիռից :