Խոշոր վթար Աշտարակում. բախումից հետո «Օպել»-ը արմատախիլ է արել հաստաբուն ընկուզենին (ֆոտո)
ՀասարակությունShamshyan.com-ը գրում է .
Արագածոտնի մարզում, ապրիլի 14-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 18:30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Երեւանյան փողոցում՝ Աշտարակի ավտոկայանի մոտ, բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 68 ՏՕ 001 համարանիշի (վարորդ՝ 48-ամյա Արայիկ Բ.) եւ Opel Vectra մակնիշի 13 AG 300 համարանիշի (վարորդ՝ 25-ամյա Աշոտ Գ.) ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախումից հետո Opel-ը դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, այնուհետեւ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, արմատախիլ արել հաստաբուն ընկուզենին եւ հայտնվել բնակելի տան պատի մոտ: