Երեկ ուշ երեկոյան քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ և չի վերադարձել
ՀասարակությունԱպրիլի 13-ին` ժամը 22:05-ին ԱԻՆ ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Արծվանիստ գյուղի մոտակայքում քաղաքացին նավակով մտել է Սևանա լիճ (մոտ 50 մ) և չի վերադարձել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության և հրշեջ փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հատուկ ջրափրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ Արծվանիստ գյուղի բնակիչ՝ 1971թ. ծնված Հ. Ե-ը նավակով մտել է Սևանա լիճ և չի վերադարձել. Սևանա լճում հայտնաբերվել է դատարկ նավակ։
Ջրափրկարարները Սևանա լճում իրականացրել են Հ. Ե-ի որոնողական աշխատանքները. մթության, եղանակային անբարենպաստ պայմանների և ալեկոծության պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել են և կվերսկսվեն առավոտյան։