Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում . 55-ամյա վարորդը Ուշիի ոլորանում MA3-ով կողաշրջվել է . Գ. Շամշյան
ՀասարակությունԱյսօր՝ ապրիլի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Սիսիան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ՝ 55-ամյա Արտյոմ Սիմոնյանը Երևան-Վանաձոր ավտոճանապարհի Ուշիի ոլորանում իր վարած МАЗ մակնիշի 071 AF 61 համարանիշի կիսակցորդով կողաշրջվել է։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Մանրամասները` http://shamshyan.com/hy/article/2017/04/12/1064221/