Անցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համար Եվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում


Առաջին տնտեսական բարեփոխումներից մինչև այսօր. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մեր հյուրն է Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը

– Պարոն Խուրշուդյան, մեր երկրի անկախացման գործընթացը մենք սկսեցինք տնտեսական բարեփոխումներով: Հետո այն ընդհատվեց: Եվ դրանից հետո անընդհատ խոսում ենք երկրորդ սերնդի բարեփոխումների մասին: Ի վերջո իրականացրեցի՞նք դրանք, էլի՞ կիսատ մնաց, թե…

– Հետսովետական բոլոր երկրներում համարյա նույն բանը եղավ: Ոչ մի յուրահատուկ տարբերությամբ մենք չփայլեցինք: Պետք է անցնեինք շուկայական տնտեսության, և տնտեսական հարաբերությունների ազատականացում տեղի ունեցավ:

Այսինքն` առաջին փուլը սոցիալիստական կարգերից անցումն էր շուկայականի: Այս փուլը ես համեմատում եմ քանդակագործի առաջին աշխատանքի հետ, երբ կացինով է քարը տաշում: Որից հետո սկսվում է առավել բարդ փուլը, երբ անհրաժեշտ է արդեն աշխատել նուրբ գործիքներով:

Եվ եթե առաջին փուլում ռազմավարությունը պարզ էր, ապա երկրորդ փուլից սկսած արդեն մեծ ասիմետրիա նկատվեց: Տեղեր կային մանրակրկիտ աշխատանք էին իրականացնում, տեղեր կային, ուր ընդհանրապես աշխատանք չէին անում: Եվ կորավ ընդհանուր գիծը:

– Ասում եք ընդհանուր գիծը կորավ: Իսկ դա կապվա՞ծ էր քաղաքական փոփոխությունների հետ: Նկատի ունեմ` դերակատարների:

– Շատ հաճախ կապում են նախագահի փոփոխության հետ: Բայց միայն դա չէ պատճառը: Անգամ, ավելին ասեմ` մեկ վարչության պետի փոփոխությունը կարող է հանգեցնել իրավիճակի բարելավմանը կամ վատթարացմանը:

Այնպես որ, փոփոխությունները կարևոր են, որ լինեն բոլոր օղակներում:

Սկսած 2000 թվականից մինչև լճացման տարիները, կարելի է ասել, համարյա բան չարվեց բարեփոխումների ուղղությամբ: Թեպետ շատերն ուրախ են այդ տարիների համար և դրանք համարում են մեր տնտեսական վերելքի տարիները:

2008–2009 թվականների համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը նոր միայն արթնացրեց մեզ: «Գույք` պարտքի դիմաց» գործարքի ժամանակ ևս հիշեցինք, որ քաղաքականություն ունենք վարելու, պետք է ինչ–որ բան անել:

Նշածս ժամանակահատվածում ինչ էլ որ արվում էր, արվում էր փոքր ծրագրերով, այսինքն` միկրո մակարդակներում: Եվ այդպես էլ հասկանալի չեղավ, թե մեր տնտեսությունն ո՞ւր է գնում, ի՞նչ ուղղությամբ է նրա ընթացքը:

Ապա «ուր ենք գնում»–ը վերաձևակերպվեց` կապված Եվրասիական Տնտեսական Միության հետ:

Իսկ այսօրվա` մեր տնտեսության ներկա ճգնաժամն էլ կանգնեցրեց այն անհրաժեշտության առջև, որ հարկավոր է ինչ–որ բան անել: Ինչպես վարչապետն է ասում` պետք է աշխատել արտակարգ իրավիճակում: Բայց, ըստ իս, դեռևս ուղղությունն այդքան էլ հստակ չէ: Ամեն նախարար իր պատկերացումով է մոտենում հարցին: Եվ քանի որ նախարարներն ունեն բիզնես անցյալ, ապա իրենց բիզնեսի տեսակետից են ցանկանում հանրային կառավարում իրականացնել:

– Մեր տնտեսության մեջ որոշ օղակներ բացակայում են. չկան անհրաժեշտ մի շարք ինստիտուտներ: Օրինակ` ֆոնդային բորսան չկա, չձևավորվեց արժեթղթերի շուկան կամ, կարելի է ասել չեն ստեղծվում արդյունավետ գործող ապահովագրական ընկերություններ: Դա չի՞ խանգարում, որ տնտեսությունը դինամիկ և օրինաչափ զարգացում ապրի:

– Ձեր ասած ինստիտուտները անհրաժեշտ են. այդպիսին է ժամանակակից տնտեսությունը: Բայց դրանց հասնելու համար տնտեսության մեջ պետք է աշխատեն նաև այլ օղակներ:

Օրինակ` ֆոնդային բորսա ունենալու համար նախ պետք է ունենաս ներդրումների շուկա: Իսկ Հայաստանում դա չկա: Մեր երկրի պատմության մեջ ներդրումների այն հոսքը, որ եղել է, և որոնց համար ուրախանում ենք ու այսօր էլ տխրում ենք, որ դրանք պակասել են, եղել են հիմնականում սեփականաշնորհման արդյունքում: Իսկ դրանք այն ներդրումները չէին, որոնցով շուկա ձևավորվի: Մի մասն էլ, ի դեպ, «Գույք պարտքի դիմաց» գործարքով տեղի ունեցած սեփականաշնորհման տեսք ունեին:

Իհարկե, շատ ծրագրեր եղան, որպեսզի ֆոնդային բորսան աշխատեցվի: Ես դրանք այն ժամանակ էլ, հիմա էլ կոչում եմ ռոմանտիզմ: Միայն ֆոնդային բորսայում պրակտիկ աշխատողը կարող է հասկանալ, որ Հայաստանի շուկան այնքան փոքր է, որպեսզի այսօր խոսենք նման շուկայի գոյության մասին:

Նախ պետք է քո ներդրումները` արժեթղթերը, պարտատոմսերը լիկվիդային լինեն: Իսկ դրա համար շուկան պետք է աշխատի: Որ առնես ու երբ ցանկանաս, կարողանաս վաճառել: Անգամ Ռուսաստանի նման ահռելի երկրի ֆոնդային բորսայում 3–4 արժեթուղթ է լիկվիդային: Այն էլ` հիմնականում կապված նավթային կամ բանկային ոլորտների հետ: Էլ ի՞նչ խոսենք մեր երկրի մասին:

Մյուս կարևոր գործիքը, որ ֆոնդային բորսան կայանա, ներքին խնայողությունների առկայությունն է: Իսկ մենք ահավոր սպառող հասարակություն ենք: Իսկ երբ դու չունես խնայողություն, ներդրումների շուկա էլ չես կարող ունենալ: Եվ չես կարող ներգրավել այլ երկրների ձեռնարկությունների գնանշում քո երկրում:

Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Անցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը Անհրաժեշտ է հասնել նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանը․ ՌԴ ԱԳՆ-ում Հարավային Կովկասում ՌԴ շահերի առաջխաղացման թեմայով նիստ է անցկացվել «Վերջ»․ ադրբեջանցին Տավուշից տեսանյութ է հրապարակել Պարզվում է՝ իրականում ավելի մեծ տարածք են տալիս Ադրբեջանին, քան մեզ ցույց են տվել. կիրանցի (տեսանյութ) Կառավարությունը հաստատեց ամառային զորակոչի օրերը Մեկ մարդ զոհվել է, 24-ը՝ վիրավորվել․ ՀՀ ոստիկանություն Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելուԻնչու է Աննա Հակոբյանը գնում Գյումրի․ մանրամասներ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում քոմենթ գրողներ, եկեք, սա նախկինների ու ներկաների հարց չէ, ոտքի ժողովուրդ. կիրանցիներ Եթե այդպես անենք, կպարտվենք․ Ալիևը խոսել է նաև ՀՀ-ի հետ սահմանազատման մասինՓաշինյանը քաղաքական մահապարտ է. կգնա մինչև վերջ, կպայթեցնի, բայց չի՛ կանգնի. Մանվելյան Սահմանապահ Բաղանիսի դպրոցի աշակերտները դասադուլ են անում Հայաստանի տարածքի փոփոխությունը կարող է իրականանալ միայն հանրաքվեով. Ավետիք ՉալաբյանԶոհը 22-ամյա Վիլյամ Փիլիպոսյանն է«Սահմանազատման» հակաիրավական գործընթացի անիվը. «Փաստ» ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը. Պետդեպ«Եթե ուզում ես հարցին քաղաքական լուծում տալ, ուրեմն քայլերն էլ պետք է քաղաքական լինեն». «Փաստ» Ձմեռը վերադարձել է Եկատերինբուրգ ու Պերմ (տեսանյութ) Բոլորի ու ամեն ինչի վրա «թքած ունենալով». «Փաստ» ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԴե, հայրենազրկում է, էլի, ինչ է եղել, որ.... «Փաստ» ՈՒՂԻՂ. Սակրավորները գալիս են Կիրանց. պայթյունավտանգ իրավիճակ Գուցե եզրակացություն անե՞ք.... «Փաստ» Սրանց հանձնումն ամբողջությամբ կաթվածահար է անելու Հայաստանի Հանրապետությունը Եվս մեկ ապտակ Փաշինյանին՝ իր «սիրելի» Արևմուտքից. «Փաստ»
Ամենադիտված