Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկում Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր ՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների


Պատմական և մշակութային արժեք ունեցող հուշարձանները վարձով են տրվում. «Փաստ»

Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մշակույթի նախարարությունը հայտարարել է Վայոց ձորի մարզի Գնիշիկի համայնքի վարչական տարածքում գտնվող «Մագելի», Արենի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արենի 1» («Թռչունների»), Արփի համայնքի վարչական տարածքում գտնվող «Արջերի», «Մոզրովի» և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի վարչական տարածքում գտնվող «Քարե դռներ» պատմության և մշակույթի անշարժ հուշարձան հանդիսացող քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրելու մրցույթի մասին:

Մշակույթի նախարարության կողմից մրցույթի մասնակցության կանխավճարի չափ է սահմանվել 20 հազար դրամը:

Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լևոն Գալստյանը հուշարձան–քարանձավների՝ վարձույթով հանձնելու գաղափարը այնքան էլ չի ողջունում: Բնապահպանն ասում է, որ եղել է վարձույթով հանձնելու ցուցակում ընդգրկված և՛ «Արջերում», և՛ «Մոզրովում» և չի պատկերացնում, թե «Մոզրովի» քարանձավն ինչպես պետք է զբոսաշրջության համար օգտագործվի:

«Մոզրովում» մուտքերը դժվարանցանելի են, սենյակները փոքր, մարդկանց անցնելը մեծ բարդությունների հետ է կապված: «Արջերի» քարանձավն էլ շատ նեղ անցումներ ունի: Այնտեղ պառկած վիճակում ու միայն սողալով կարող ես անցնել: Քանի որ ես եղել եմ այդ քարանձավներում, հասկանում եմ, որ լավագույն դեպքում «Արջերի» երկու սենյակները կարող են ինչ–որ կերպ օգտագործվել: Պետք է մտնեն, քանդեն, մեծացնեն, բացեն ինչ–որ ճանապարհներ: Եթե այդ տրամաբանությամբ է արվում, ուրեմն՝ անթույլատրելի է»,– ասաց նա: Ըստ նրա՝ հավանական է, որ կոչնչացվի ամբողջ քարանձավային համակարգը: Նման բան չանելու երկրորդ պատճառն էլ, ըստ Լևոն Գալստյանի, այն է, որ եթե նույնիսկ մենք ունենք այդ տիպի բնական միջավայր, որը կարելի է օգտագործել զբոսաշրջության նպատակներով, պետք է լուրջ չափորոշիչներ և օրենսդրական բազա լինի դրա համար: Նաև պետք է լուրջ վերահսկողություն լինի այդ ամենի նկատմամբ:

«Որովհետև եթե չլինի, նույնիսկ ամենալավ ցանկությունների դեպքում, նախարարությունը կտա դրանք ինչ–որ մեկին օգտագործման համար, և այդ օգտագործողները քարանձավները վարի կտան: Պետք է լինի լուրջ վերաբերմունք այդ ամենի նկատմամբ: Դրա համար էլ այս վիճակում վտանգավոր է ընդհանրապես այդ մասին խոսելը, մինչև չափորոշիչները օրենսդրորեն, կառավարության որոշումներով հստակ չձևակերպվեն և լուրջ մասնագիտական մոտեցում չլինի դրա նկատմամբ: Պետք է հասկանալ, թե ի՞նչ վտանգներ կան կենսաբազմազանության տեսանկյունից և կամ էկոլոգիական վիճակի հետ կապված»,– նշեց մեր զրուցակիցը:

Վերջինս նաև տեղեկացրեց, որ իրենք ժամանակին առաջարկել են փակել «Մոզրովի» մուտքը, սակայն ոչինչ չարվեց, ինչի արդյունքում շարունակվում է փոշիների՝ քարանձավից ներս լցվելու գործընթացը, ինչը բերել է նաև քարանձավի ջերմային ռեժիմի փոխոխության:

«Փաստի» այն հարցին, թե սրա հետ կապված միջազգային փորձ կա, Գալստյանը պատասխանեց, թե ինքը տեսել է, որ օգտագործում են, բայց կառավարման և վերահսկման մակարդակից արդեն իր համար հասկանալի էր, որ դրսում փորձ է արվում հնարավորինս նվազեցնել պատճառվող վնասների մակարդակը:

«Այնտեղ դու այդ մոտեցումը զգում ես, բայց Հայաստանում, ցավոք սրտի, ո՛չ, որովհետև ո՛չ կառավարողներն են ուզում դա զգալ ու հասկանալ, և ո՛չ էլ օգտագործողները: Իսկ դա կբերի շատ անհասկանալի ու անկանխատեսելի երևույթների»,– նշեց նա:

Մեր այն դիտարկմանը, թե ստացվում է, որ հիմնական նպատակը շահույթ ստանալն է, բնապահպանը պատասխանեց, որ մեր վերջին կառավարության ամբողջ գործունեությունն ուղղված է ինչ–որ անհասկանալի ներդրումներ և շահույթներ ստանալուն՝ ուրիշ ամեն ինչի վրա աչք փակելով ու անտեսելով:

  Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոցՈրտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել էԽոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանԳազ չի լինի Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները չկատարելու միակ տարբերակը Փաշինյանի ռեժիմից ազատվելն է. Արշակ Կարապետյան Տարադրամի փոխարժեքն՝ այսօրՀայոց Ցեղասպանությունը պարզապես անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ գերմանացի պատգամավոր Մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այդ հայրենիքը, մեր Ավետյաց երկիրը. Նիկոլ Փաշինյանի ուղերձը Տավուշում բոլոր ձերբակալվածներին ազատ են արձակել՝ բացի Սուրեն Պետրոսյանից24 ժամ ջուր չի լինելուՆիկոլ Փաշինյանը և իշխանական վերնախավը Ծիծեռնակաբերդում են․ ուղիղ
Ամենադիտված