Ադրբեջանում զորավարժություններ կանցկացվեն
HeaderԱդրբեջանում ապրիլի 16-ին լայնածավալ զորավարժություններ կսկսվեն։
Ինչպես հայտնել է trend.az-ը՝ զորավարժությունների նպատակն է ստուգել զորքերի մարտունակությունը, ուժային եւ այլ միջոցներով կառավարման համակարգերը, նրանց փոխազդեցությունը։
Զորավարժություններին կմասնակցեն 30 հազար զինծառայողներ, ավելի քան 250 տանկ ու զրահատեխնկա, մինչեւ 200 տարբեր տրամաչափի հրթիռային սարքավորումներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր ու ականանետներ, տարբեր նշանակության 25 մարտական ավիացիա, ինչպես նաեւ ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ եւ անօդաչու թռչող սարքեր։ Զորավարժությունները կտեւեն մինչ ապրիլի 21-ը։