Բարձր ախորժակը առողջության նշան է. Աշոտյանը՝ ՀՅԴ-ի քաղաքական ախորժակը մեծանալու մասին
ՔաղաքականությունԹեեւ ես բժիշկ եմ, բայց քաղաքական ուժերի ախորժակի չափման մեթոդաբանությունը չգիտեմ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով տեղեկություններին, թե ԱԺ ընտրություններից հետո ՀՅԴ ախորժակը մեծացել է եւ նրանք ավելի շատ պորտֆելների ակնկալիք ունեն ապագա կառավարությունում:
«Բոլոր դեպքերում, որպես աշխարհայացքով բժիշկ, ասեմ, որ բարձր ախորժակը առողջության նշան է»,-ասաց Աշոտյանը:
Նրա խոսքով, այս պահին Դաշնակցության հետ քննարկումներ են ընթանում համագործակցության շուրջ, իսկ պորտֆելների բաժանումը ընդամենը համաձայնությունների հետեւանք է, ոչ թե նպատակ: