Միհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտան Երկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ)


Չարագույժ հայտարարություն. Գալուստ Սահակյանի վրեժը Սերժ Սարգսյանից

Քաղաքականություն

Սերժ Սարգսյանը պետք է լինի մինչեւ վերջ, Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է ԱԺ դեռեւս գործող նախագահ Գալուստ Սահակյանը, որը ՀՀԿ համամասնական ցուցակով ընտրվել է պատգամավոր եւ չի էլ հրաժարվում վերստին ԱԺ նախագահ առաջադրվելու հնարավորությունից: Թե որն է վերջը, մինչեւ որտեղ էլ պետք է լինի Սերժ Սարգսյանը Գալուստ Սահակյանի կարծիքով, Սահակյանը չի մանրամասնել: Բայց նրա հայտարարությունը բավական չարագույժ է հնչում, որովհետեւ «մինչեւ վերջ լինում» են ամբողջատիրական համակարգերի առաջնորդները՝ եթե նրանք չեն տապալվում ներքին հեղաշրջման կամ հեղափոխության արդյունքում:

Այդ առաջնորդները «լինում էին մինչեւ վերջ» կամ «լինում են մինչեւ վերջ», անգամ այն դեպքում, երբ ֆիզիկապես արդեն ունակ չեն լիարժեք կենսագործունեության, եւ «մնալով» վերածվում են պարզապես ծաղրի առարկայի: Այդ առումով, Գալուստ Սահակյանի հայտարարությունն առերեւույթ լինելով Սերժ Սարգսյանի հանդեպ բարձր գնահատականի, նվիրվածության, հավատարմության մաղթանքի դրսեւորում, իրականում լիովին հակառակն է եւ թողնում է նույնիսկ «անեծքի» ու վրիժառության տպավորություն: Մի՞թե Սերժ Սարգսյանը կուզի «լինել մինչեւ վերջ»: Դատելով քաղաքականության մեջ նրա գործունեությունից բխող ընդհանուր ռացիոնալության տպավորությունից, Սարգսյանը պետք է որ ոչ միայն չցանկանա, այլ նույնիսկ խուսափի «մինչեւ վերջ լինելուց»: Բայց, գուցե բանն էլ հենց այդ է, որ Սարգսյանն այդքան էլ չի ցանկանում «լինել մինչեւ վերջ», բայց դա անհանգստացնում է նրանց, ովքեր եղել են նրա այսպես ասած համակարգային տնտեսա-քաղաքական հենարանը: Ի՞նչ է լինելու նրանց հետ, եթե Սերժ Սարգսյանը «չլինի» մինչեւ վերջ: Այդ հարցն անկասկած մտատանջում է նրանց: Սերժ Սարգսյանն իհարկե որեւէ պահից քաղաքականության մեջ այլեւս չլինելուց առաջ կփորձի կազմավորել այնպիսի իշխանություն, որը կլինի իր հետիշխանական հուսալի երաշխիքը՝ լինի դա 2018-ից հետո, թե որեւէ այլ ժամանակահատվածից:

Բայց դա Սերժ Սարգսյանի հետիշխանական երաշխիքը կլինի, ոչ թե այն տնտեսա-քաղաքական հավաքականի, որի վրա նա կառուցել է իր քաղաքական գործունեությունն ու իշխանությունը: Ավելին, Սերժ Սարգսյանն իր հետիշխանական երաշխիքային իշխանությունը կառուցելու ընթացքում իսկ կարող է կանգնել այդ հենարանից թեկուզ մասնակի հրաժարվելու խնդրի առաջ: Հենարանը լավ է հասկանում այդ վտանգը եւ այդ իսկ պատճառով «պահանջում» է, որ Սարգսյանը «լինի մինչեւ վերջ»: Գալուստ Սահակյանն այդ տեսանկյունից ներկայացնում է հենց այդ համակարգային ընդհանուր առմամբ խուլ պահանջը: Մյուս կողմից, դրան զուգահեռ, Սահակյանն իհարկե Սերժ Սարգսյանի հետ ունի իր «հին հաշիվները», ընդ որում բավական հին եւ համեմատաբար հին:

Դեռեւս ՀՀԿ անդամ դառնալու առաջին քայլերից մեկով Սերժ Սարգսյանն այդ կուսակցության մեջ իր իշխանությունը հաստատեց հենց Գալուստ Սահակյանի հանդեպ բավական կոշտ քայլով, կամ նրա որդու՝ տարբերությունը մեծ չէ: 2006 թվականին ՀՀԿ Խորհրդի նախագահ դառնալուց հետո Սերժ Սարգսյանը այդ պաշտոնում գործնականում իր առաջին քայլը սկսեց՝ Արման Սահակյանին արգելելով դառնալ Աջափնյակի թաղապետ: Ընդ որում, մամուլը գրում էր, որ այդ ժամանակ ՀՀԿ նախագահ, Գալուստ Սահակյանի վաղեմի զինակից Անդրանիկ Մարգարյանը տվել էր իր համաձայնությունը եւ Արման Սահակյանը ընտրովի թաղապետ լինելու համար հրաժարական էր տվել Երեւանի փոխքաղաքապետի նշանակովի պաշտոնից: Բայց Սերժ Սարգսյանը արգելեց նրան առաջադրվել, հայտարարելով, որ «կուսակցությունը ոհմակ չէ»: Թաղապետի պաշտոնը տրվեց այն ժամանակ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբորը: Սահակյաններն անկասկած չեն մոռանալու այդ միջադեպը, պարզապես Սերժ Սարգսյանին այժմ տալիս են ասիմետրիկ պատասխան՝ դատապարտելով նրան «մինչեւ վերջ մնալու»:

Գալուստ Սահակյանի մյուս անձնական շարժառիթը առնչվում է արդեն անմիջապես հենց նրան: ԱԺ նախագահի պաշտոնում Սահակյանը ունեցավ առողջական բավական բարդ խնդիրներ, ու թեեւ Սերժ Սարգսյանը նրան նախագահական օդանավով հասցրեց անգամ Գերմանիա, այդուհանդերձ Սահակյանին փաստորեն պարտադրեցին «մինչեւ վերջ լինել ԱԺ նախագահ», չնայած անհամեմատ ավելի մարդասիրական կլիներ, եթե բավական պատկառելի տարիք ունեցող Սահակյանը թողներ ԱԺ նախագահի պաշտոնն ու հանգիստ զբաղվեր իր առողջությամբ եւ վայելեր ծերությունը: Բայց Հայաստանի համակարգն ունի իր առանձնահատկությունները եւ Սերժ Սարգսյանը չցանկացավ առանց այդ էլ բարդ ներքաղաքական հարցերի շարքում ավելորդ խնդիր ունենալ ԱԺ նախագահի նոր թեկնածուի ընտրության առումով: Այժմ էլ փաստորեն Գալուստ Սահակյանն է ակնարկում, որ ինչպես իրեն «պահեցին մինչեւ վերջ», այդպես էլ Սերժ Սարգսյանը պետք է «լինի մինչեւ վերջ»: 

Միհրան Պողոսյանի կուսակցությունը կաթվածահար է արել Ազատության պողոտանԵրկար ժամանակով լույս չի լինելու Երևանում և 7 մարզում «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքներիԵրևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամներըԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում էՄիհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամՄոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում Բերման ենթարկվածների թիվը՝ 17.00-ի դրությամբ «Լավ եմ արդեն». Գառնիկ Դանիելյանը ուղևորվում է Կիրանց Կենդանակերպի այս նշանները կհայտնվեն բարձրագույն ուժերի պաշտպանության ներքո Արցախի գազի նման է լինելու՝ բացում-փակում էին․ քաղաքացի Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Կոկաինի տակ եմ եղել. մասիսցի ուսուցչուհին ատելություն է դրսևորել արցախցիների նկատմամբ (տեսանյութ) Էդգար Ղազարյանն ազատ արձակվեցՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացիները փակել են մեկ այլ հանրապետական նշանակության ճանապարհ Ինչպես են քաղաքացուն բերման ենթարկում Բագրատաշենից Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը «Սահմանը ձգվելու է Բաղանիսի այժմյան աղբավայրի մեջտեղով»․ Ոսկան Սարգսյան Ապարան-Սպիտակ ճանապարհն էլ փակվեց. ՏեսանյութԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածումԱնցկացվել է Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումըՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Կարևոր՝ բնակարան ձեռք բերել ցանկացող քաղաքացիների համարԵվրոպական խորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում կասեցնել Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունն էներգետիկ ոլորտում Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն Գառնիկ Դանիելյանին տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց Տավուշում ոստիկանները «պատ» են կազմել, ուժ կիրառելով բացեցին ճանապարհը (տեսանյութ) Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը Քանի՞ հոգի է բերման ենթարկել այսօրվա ակցիաների ընթացքում Մարտունեցիները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Տավուշում ճանապարհ էին փակել․ կալանավորված կա Վեդիի ոստիկանության բաժնում եմՍև բերետավորները, ուժ կիրառելով, ճանապարհից հեռացրին ցուցարարների ավտոմեքենան Բերետավորները բերման են ենթարկում մայթի վրա կանգնած քաղաքացիներինԹուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ (տեսանյութ) Թեժ իրավիճակ Տիգրանաշենում Երևան-Մեղրի ավտոճանապարհը Տիգրանաշենի հատվածում փակ է2026-ից սկսած դպրոցի ավարտական քննությունները կլինեն նաև բուհի համար ընդունելության քննություններ Պայթեցրել են փոխմարզպետի որդու գերեզմանըԱրտակարգ իրավիճակ Երևան-Սևան մայրուղում«Հայաստանը կարող է արտոնյալ գնով ադրբեջանական գազ ստանալ»․ Ալիև Որոշումներ են կայացրել՝ ձերբակալել. Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր ներկայությամբ տեղի ունեցածի մասին Աննա Հակոբյանի համար երկրորդ անգամ են բացելու զոհվածի հուշաքարը
Ամենադիտված