Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկում Քաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայր ՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է


Նիկոլ Փաշինյանը երևանցի չի, ի՞նչ ունի Երևանին տալու, իսկ Զարուհի Փոստանջյանն էլեկտորատ ունի. սոցիոլոգ (տեսանյութ)

TV

Tert.am-ը գրում է .

Հայաստանում քաղաքական ուժերը հիմնականում ագրարային լուրջ ուղղվածություն ունեն, դրանց ընտրական կորիզը Երևանից դուրս է գտնվում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Կարեն Սարգսյանը՝ բացատրելով , թե Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում ինչու է քաղաքական 3 ուժ մասնակցում:

««Ծառուկյան» դաշինքի հիմքը խորհրդարանական ընտրություններից հետո տեսանք, որ Արարատի ու Կոտայքի մարզն է, ՀՅԴ-ն էլ չի մասնակցում, որովհետև իր նպատակին հասավ ու իմաստ չկա Երևանի ավագանու համար պայքարել»,- նշեց սոցիոլոգը:

Երևանում առկա ընդդիմադիր զանգվածը, ըստ Կարեն Սարգսյանի, դժվար է ընտրություն կատարելու, որովհետև առաջադրված են «ԵԼՔ»-ը, որին «դժվար է ընդդիմություն համարել», և Զարուհի Փոստանջյանը:

Հարցին՝ «Ծառուկյան» դաշինքը չէ՞ր ստանա Երևանից ձայներ, Սարգսյանը պատասխանեց.  «Իսկ ի՞նչ իմաստ ունի իրենց համար Երևանի ավագանու աշխատանքային տեղերի համար պայքարելը: Ես համարում եմ լրիվ հիմնավոր իրենց բացակայությունը ավագանու ընտրություններում, փաստ չէ, որ նույնքան ձայն կհավաքեին Երևանում, որովհետև ակտիվությունը փոքր է, ռեսուրսները ծախսվում են: Իսկ ՀՀԿ-ն, պարզ է, սա իր տարածքն է, ամեն դեպքում, քանի տարի է ղեկավարում են, աշխատանքներ են տարել, քաղաքական լուրջ ներդրում է արված»:

Կարեն Սարգսյանն ասաց, որ սոցիոլոգիական տեսանկյունից Երևանի ավագանու ընտրություններում իմաստ չուներ նաև «ԵԼՔ»-ի մասնակցությունը: «Ես հասկանում եմ՝ ինչու է Նիկոլ Փաշինյանը գլխավորում դաշինքը, բայց դե մարդը երևանցի չի, ի՞նչ ունի ինքը Երևանին տալու: Չնայած, կարծում եմ, որ պրոտեստի վրա հիմնված էլեկտորատ կա, որը հավանաբար կընտրի Նիկոլ Փաշինյանին»,- ասաց սոցիոլոգը:

Կարեն Սարգսյանը նշեց, որ Զարուհի Փոստանջյանի կերպարը բավական դրական է, նա անվախ է, պայքարել է երկար տարիներ, երբեմն միայնակ է պայքարել, բայց «Երևանի ավագանին ԱԺ չի, որտեղ կարող ես խոսել, դրա դիմաց ոչինչ չառաջարկել»:

Հարցին՝ երևանցին ընտրելու է առաջին դեմքերի՞ն, թե՞ նրանց առաջարկած ծրագրերը, Կ. Սարգսյանը պատասխանեց, թե երևանցիները հեքիաթներին չեն հավատում, փորձելու են հավատալ առաջին դեմքերին:

«Կա մի զանգված, ով համարում է, որ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր է, կա դրա չափ էլի ընդդիմադիր զանգված, ով համարում է, որ մայլա-մայլա փաhլևանություն անելը տանիքների վրա՝ քաղաքական գործունեություն չէ: Զարուհի Փոստանջյանն ունի էլեկտորատ, նա պայքարել է, միայնակ է պայքարել, Տարոն Մարգարյանն էլ ունի ծրագիր, ծրագիրն իրականացնողներ, նրա պարագայում գիտենք, թե ումից ենք պահանջելու»,- հավելեց սոցիոլոգը:

Նիկոլ Փաշինյանը, ըստ Սարգսյանի, իրավունք չունի ներկայացնել Երևանը՝ ո՛չ կրթությամբ, ո՛չ անցած քաղաքական ուղով, իսկ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանն ունի իրավունք ներկայացնել Երևանը, որովհետև աշխատում է:

Սոցիոլոգը նշեց, թե ՀՀԿ-ին ընդդիմադիր այլընտրանք չկա, այդ զանգվածն արտագաղթել է, մարզերից եկած մարդիկ են իրենցով արել քաղաքը: Միաժամանակ, նրա խոսքով, երթուղային տրանսպորտից, ձյունամաքրման աշխատանքներից դժգոհող երևանցին իր ձայնը չի տա Տարոն Մարգարյանին, բայց Նիկոլ Փաշինյանին էլ չի տա: «Նիկոլ Փաշինյանը կարող է ձյունը մաքրել կամ հանրային տրանսպորտը կարգի բերե՞լ, իհարկե՝ ոչ»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

Փաշինյանին չեն հավատում նույնիսկ Արևմուտքում «Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի»․ Էլչին Ամիրբեկով Արմատախիլ արցախցիներ. Երևանում կցուցադրվի Իսսամ Նագիի «Մոռացված հայրենիք» ֆիլմը Փաշինյանին հարցրեք, թե ի՞նչ է նշանակում Մեծ եղեռն, ՀՀ քրեական օրենսգրքով Ցեղասպանության ժխտումը պատիժ է նախատեսում․ Սերժ Սարգսյան Բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրը և անչափահաս թոռները տեղափոխվել են հիվանդանոց ԱՄՆ-ում 7 մլրդ դոլար են հատկացնելու արևային էներգիային Սուրեն Պետրոսյանին ներկայացված մեղադրանքը հիմք չունի. նա այդ պահին այլ վայրում է գտնվել կամ հեռու է կանգնած եղել Լարված իրավիճակ. ցուցարարներին բերման են ենթարկումՔաջարանը մոտ ապագայում կունենա ժամանցի ժամանակակից վայրՈՒՂԻՂ. Տավուշում իրադրությունը լարված է. Ոսկեպար-Կիրանց հատվածը փակ է Թուրքիայի նախագահն ահաբեկում է, իսկ Փաշինյանը՝ խեղճանում Ոտքի ելեք. ՀՀՄ կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի կոչով մեկնարկած երթը Հանրապետության հրապարակից` ՈՒՂԻՂ ԱՄՆ նախագահ. Վերահաստատում ենք Մեծ Եղեռնը երբեք չմոռանալու մեր խոստումը Խորհուրդ եմ տալիս չենթարկվել վարչախմբի հանցագործ հրամաններին, զերծ մնալ այսօր որևէ հանցանք կատարելուց, ծառայել օրենքին և մեր քաղաքացիների անվտանգությանը. Ավետիք Չալաբյան Մենք նոր թափով ու որակով ենք լծվելու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործին՝ գործող վարչախմբին հեռացնելուց հետո. Մենուա Սողոմոնյան Կապիկի ծաղիկի համաճարակ է հայտարարվել Վարչախումբը Տավուշում անցավ ռեպրեսիաների և բռնությունների «Քո բոլոր ընկերները սա են նայում, Արփի ջան»․ Աննա Հակոբյանը՝ «Նիկո՛լ, ցեղասպան» վանկարկումների մասինԱյսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Քոչարյան Խոշոր հրդեհ՝ ՀայաստանումԱնոմալ եղանակ. ձմեռը վերադարձել է Գերմանիա Նոյեմբերյանում տեղի ունեցած միջադեպերի գործով 5 անձ է ձերբակալվել «Նիկոլ դավաճան» վանկարկումներ՝ Աննա Հակոբյանի մուտքի ժամանակ Նորատուսի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ «Մակարով» տեսակի ատրճանակ Մենք սգում ենք հայ ժողովրդի հետ միասին․ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԻշխանությունը Տավուշում դիմադրությունը կասեցնելու համար փորձում է շանտաժի, մեկուսացնելու գործիքներ կիրառել Շոյգուի տեղակալին կալանավորեցին և տեղափոխեցին մեկուսարան․ ի՞նչ է կատարվումԱրշակ Կարապետյանը հայտարարեց անհնազանդության ակցիաներ սկսելու մասին Խոշոր վթար-հրդեհ՝ Գյումրիում. բախվել են «Mercedes»-ն ու «ГАЗель»-ը, մեքենաները վերածվել են մոխրակույտի «ՀայաՔվեի» անդամները «Նեմեսիսի» հուշարձանի մոտից պայքարի կոչ են անումՍուրեն Պետրոսյանը ՁՊՎ-ում է Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ Գիտակցել տեղի ունեցածը և համախմբվել, որպեսզի բացառվի ցեղասպանության կրկնությունն այսօր՝ մեր օրերում. Արա Աբրահամյան Այսօր արդեն ունենալով անկախ պետություն՝ մենք պետք է շարունակենք ամրանալ և բացառենք նման արհավիրքը. Տիգրան Ավինյան «Ողջո՜ւյն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է…». Միհրան Մախսուդյանը դեռ հիվանդանոցում է Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել 109 տարի անց էլ հասկացանք, որ թուրք-ադրբեջանական տանդեմի նպատակը մեկն է. Նաիրի Սարգսյան Ռուսաստանի հնարավոր նոր հարձակման պլանը. The Sun Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Մախսուդյանին տարել են հիվանդանոցՈրտեղ կհայտնվեն Ոսկեպարի եկեղեցին ու Կիրանցի դպրոցը՝ սահմանազատումից հետո Մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա-ն՝ Էրդողանին Բшղшնիս Այրումի հատվածում шդրբեջшնցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ) Այսօր մենք պետք է կանխենք նոր ցեղասպանությունը և նոր հայրենազրկումը. hայի ապագան իր ձեռքում է այսօր, իր միասնականության, կամքի և կորովի. Ավետիք Չալաբյան Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել էԽոնարհվում եմ մեր բոլոր սուրբ նահատակների հիշատակի առաջ և ուզում եմ հավատալ, որ պատմական արդարությունը մի օր անպայման վերականգնվելու է. Գագիկ ԾառուկյանԳազ չի լինի Սա կործանարար ու աղետաբեր խունտա է, որից պետք է շուտափույթ ազատվել. Դավիթ Սարգսյան Արամ Սարգսյա՜ն, Վազգենն է ազատագրել Ոսկեպարի տարածքները, օկուպա՞նտ էր, որ հիմա Նիկոլ ես պաշտպանում Ավետի քրոջ հուզիչ գրառումը՝ եղբոր հետ կատարված դեպքի մասին
Ամենադիտված