Միհրան Պողոսյանը կաշխատի Ազգային ժողովում. «Փաստ»
Մամուլ«Փաստ» օրաթերթը գրում է.
ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ Միհրան Պողոսյանը, չնայած խորհրդարանական ընտրություններում ավելի քիչ ձայներ հավաքեց, քան իր հիմնական մրցակից Ռոբերտ Սահակյանը, սակայն չի կարելի ասել, թե նա պարտվեց ընտրություններում: Բավականին պատկառելի թիվ են կազմել նրա կողմնակիցները` 19874:
Ինչևէ, «Փաստի» աղբյուրների վկայությամբ` Միհրան Պողոսյանի համար ոչ–ոք լոբբինգ չի անում` նրան կառավարության կազմում ընդգրկելու համար: Քաղաքապետի հարցը փակվեց: Ընտրություններից առաջ, հանդիպումներից մեկի ժամանակ, պատասխանելով ներկաներից մեկի հարցին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ Միհրան Պողոսյանին ինքը չի տեսնում գործադիր աշխատանքում:
Միով բանիվ, Միհրանը որոշել է մտնել Ազգային ժողով, գոնե մի տարի աշխատել, а там видно будет:
Շարունակությունը` «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: