Պաշտոնանկություն ` վարչապետի որոշմամբ
Ուշադրության կենտրոնումՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն որոշում է ստորագրել Սվետլանա Դավթյանին Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին վարչապետի որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Վարչապետի որոշման մեջ ասվում է .
"Ղեկավարվելով "Քաղաքացիական ծառայության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ կետով և 33-րդ հոդվածի 1-ին կետի "ժգ" ենթակետով`
Սվետլանա Դավթյանին ազատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից":