Հնդկաստանւմ գտել են աղջիկ-մաուգլի
TVՀնդկական Katarniaghat Wildlife Sanctuary արգելոցում, որը գտնվում է երկրի հյուսիսում, Նեպալի հետ սահմանին, ոստիկանները կապիկների խմբի միջից բռնել են վայրենի մի աղջա: Արտաքինից նա մոտ 8 տարեկան է, չի խոսում, քայլում է չորեքթաթ, ինչպես կապիկները: Հավանաբար, նա կապիկների մոտ է ապրել մի քանի տարի: Աղջիկն, ում կնքել են աղջիկ-մաուգլի անվամբ, շատ ագրեսիվ է պահում իրեն, չի ցանկանում խոսել մարդկանց հետ, թեև նրան խնամող բժիշկները կասկածում են, որ նա իրենց հասկանում է:
Հնդկական մամուլը գրում է, որ աղջկան գտել են դեռ 2 ամիս առաջ, այս ամբողջ ժամանակ նա գտնվել է հիվանդանոցում, նրա մարմնի տարբեր մասերին եղել են վերքեր ու կապտուկներ, որոնք այժմ լավանում են: Հայտնի է, որ երբ ոստիկանները նկատել են նրան, նա նստած է եղել 2 կապիկների ընկերակցությամբ և իրեն նրանց մոտ շատ ապահով ու հանգիստ է զգացել: Երբ աղջկան բռնել են, կապիկները հարձակվել են ոստիկանների վրա, ապա երկար ժամանակ հետապնդել այն մեքենան, որով նրան տարել են ջունգլիից:
Աղջիկ մաուգլին, ով առաջ սովոր է եղել միայն գետնից շան պես կերակուրն ուտելուն, այժմ սովորել է բաժակը ձեռքերում պահել ու քիչ թե շատ մարդավարի սնվել: