Չինաստանը զիջումների կգնա՝ ԱՄՆ-ի հետ առեւտրական պատերազմից խուսափելու համար. FT
ՄիջազգայինՉինաստանի իշխանություններն ԱՄՆ-ին ֆինանսական ոլորտում առավել բարենպաստ պայմաններ կառաջարկեն եւ հորթի մսի արտահանման հնարավորություն։ Այս միջոցառումները երկրներին թույլ կտան խուսափել առեւտրական պատերազմից, գրում է Financial Times պարբերականը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ շաբաթ հանդիպել է Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ։ Հանդիպման ժամանակ նրանք որոշում են ընդունել առեւտրի վերաբերյալ բանակցությունները արագացնելու մասին, որպեսզի 100 օրվա ընթացքում արդյունքի հասնեն։ Պարբերականը նշում է, որ ՉԺՀ-ն հարաբերականորեն հեշտությամբ կարող է ԱՄՆ-ին երկու զիջումներ անել։ Դրանք վերաբերում են ֆինանսներին եւ հորթի մսին։
«Չինաստանը պատրաստ էր երկկողմանի ներդրումների մասին համաձայնության , սակայն դրանց վերաբերյալ բանակցությունները հետաձգվեցին (ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո)։ Եթե Օբաման եւս 6 ամիս մնար նախագահի պաշտոնում, մենք կհասնեինք մեր նպատակին», - հայտարարել է ՉԺՀ իշխանությունների ներկայացուցիչը։