Օսլոյում պայթուցիկ սարք է վնասազերծվել
ՄիջազգայինՕսլոյի կենտրոնում հայտնաբերվել է կասկածելի առարկա, որը, ինչպես ավելի ուշ հաստատել են իրավապահ մարմինների աշխատակիցները, պայթուցիկ սարք է եղել։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ոստիկանապետ Վիդար Պեդերսենին։
Կասկածյալը ձերբակալված է, սակայն նրա մասին տվյալներ ոստիկանությունը չի տարածում։
Իրավապահները շղթայել են Գրյոնլան քաղաքային շրջանը, որտեղ հայտնաբերվել էր կասկածելի առարկան։ Տարածքի բոլոր ռեստորաններն ու խանութները փակվել են։ Օբյեկտը չեզոքացվել է վերահսկվող պայթյունով։