Իսպանիայում ԱՄՆ-ի պահանջով ռուս ծրագրավորող է ձերբակալվել
ՄիջազգայինԻսպանիայում ԱՄՆ-ի պահանջով ձերբակալվել է ռուս ծրագրավորող Պյոտր Լեվաշովը, հայտնում է ռուսական lenta.ru կայքը:
Սանկտ Պետերբուրգի բնակիչ Լեվաշովին կասկածում են ԱՄՆ-ի դեմ հաքերական հարձակումներ իրականացնելու համար:
Ռուսական լրատվամիջոցների հետ զրույցում նրա կինը՝ Մարիա Լեվաշովան հայտնել է, որ ոստիկանները խլել են նրանցից էլեկտրոնային բոլոր սարքերը:
«Ինձ ասացին ինչ-որ վիրուսի մասին, որն իբրև թե ստեղծել է իմ ամուսինը և որը կապ ունի Թրամփի՝ նախագահ ընտրվելու հետ», - ասել է կինը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ հետախուզությունը զեկույց է հրապարակել, որտեղ նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը 2016 թվականին ԱՄՆ նոր նախագահի ընտրության գործընթացի վրա ազդեցություն ունենալու հատուկ ծրագիր է ստեղծել, որի նպատակն է եղել թույլ չտալ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածու Հիլարի Քլինթոնին հաղթանակ տանել ընտրություններում: