ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի սիրո պատմությունը
PhotoԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի եւ կնոջ՝ Լիլիթ Դավթյանի առաջին ժամադրությունը տեղի է ունեցել 1996-ի մայիսի 11-ին։
Իսկ մինչ այդ առաջին անգամ հանդիպել են ցույցի ժամանակ։
«Ուսանող էինք. երրորդ կուրս էի, կինս՝ առաջին: Այն ժամանակ արդեն ուսանողական շարժման լիդերներից էի, և մենք նախագահական նստավայրի մոտ ուսանողական մեծ ակցիա իրականացրինք. տասնհինգ հոգով հացադուլ արեցինք: Ես էլ նստեցի հացադուլի և քառասունութ ժամ հացադուլ հայտարարեցի: Շատ էրեխեք եկել էին, որպեսզի մեզ երկրպագեն, այդ մարդկանց մեջ էր նաև իմ ապագա կինը, ում հետ այնտեղ ծանոթացա ու հասկացա, որ ինքն իմ ձեռքից էլ պրծում չունի»,- պատմում է Շարմազանովը: