ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը Սիրիայում քաղաքական կարգավորման հնարավորություն չի տեսնում
ՄիջազգայինՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին հայտարարել է, որ Սիրիայում քաղաքական կարգավորման հնարավորություն չի տեսնում, քանի դեռ երկիրը գլխավորում է Բաշար Ասադը։ Այս մասին նա ասել է CNN-ի հետ հարցազրույցում։
«Չկա որևէ հնարավորություն գտնելու քաղաքական լուծում ռեժիմի ղեկին գտնվող Ասադի հետ։ Եթե նայեք նրա գործողություններին, եթե նայեք իրավիճակին, դժվար կլինի տեսնել խաղաղ և կայուն պետություն՝ Ասադի գլխավորությամբ»,-ասել է Հեյլին։
Ավելի վաղ Հեյլին հայտնել էր Ասադի ռեժիմի դեմ նոր գործողությունների հարցում ԱՄՆ-ի պատրաստակամության մասին։