Լեհաստանում բնակելի տան փլման հետեւանքով 2 մարդ էզոհվել
ՄիջազգայինԼեհաստանի Սվեբոձիցե քաղաքում տեղի է ունեցել ողբերգություն՝ պայթյունի հետեւանքով փլվել է բնակելի տունը, զոհվել է առնվազն 2 մարդ, 4-ն էլ հոսպիտալիզացվել են, այդ թվում մեկ երեխա, հայտնում է Լեհաստանի ռադիոն։ Շարունակվում է որոնողական փրկարարական գործողությունը։
Առկա տվյալներով տանը առնվազն 15 մարդ է գտնվել։ Դեպքի վայրում աշխատում են հրշեջ ջոկատներ, 2 որոնողական- փրկարարական խումբ ու անհապաղ բուժօգնության 5 ուղղաթիռ ։