Սի Ցզինպինն ու Դոնալդ Թրամփը պայմանավորվել են ընդլայնել փոխշահավետ համագործակցությունը
ՄիջազգայինՉինաստանի առաջնորդ Սի Ցզինպինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են ընդլայնել երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությունը եւ կարգավորել առկա տարաձայնություններրը՝ փոխադարձ հարգանքի սկզբունքի հիման վրա, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Երկու երկրների ղեկավարները Ֆլորիդայում ունեցած հանդիպումը համարել են «դրական եւ արդյունավետ»:
Երկօրյա բանակցությունների ընթացքում Սի Ցզինպինն ու Թրամփը քննարկել են երկկողմ համագործակցության կարեւոր ոլորտները, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային հարցեր:
ՉԺՀ նախագահի խոսքով՝ ԱՄՆ նոր նախագահի հետ առաջին հանդիպումը կարեւոր է երկկողմ կապերի զարգացման առումով: Նա նշել է, որ հանդիպման ընթացքում կողմերը կարողացել են միմյանց ավելի լավ հասկանալ, ամրապնդել փոխադարձ վստահությունը եւ լավ աշխատանքային հարաբերություններ ստեղծել: