Մյանմարում նավեր են բախվել. 20 մարդ զոհվել է
Ուշադրության կենտրոնումՄյանմարի հարավ-արեւմտյան մասում երկու նավ է բախվել, որի արդյունքում 20 մարդ զոհվել է, հաղորդում է Սինհուա գործակալությունը:
Տեղական ժամանակով 19:30-ին Իրավադի վարչական շրջանում շոգենավը, բախվելով բեռնանավին, շրջվել է: Շոգենավում եղել է 60 ուղեւոր, որոնցից 20-ը զոհվել է: Աղետի պատճառը, ըստ ամենայնի, եղել է չգործող փարոսը:
Զոհվածների թվում չորս երեխա կա: