Ինգուշիայում անհայտ անձը կրակ է բացել պարեկային մեքենայի վրա
Ուշադրության կենտրոնումԱնհայտ անձի կողմից իրականացված հարձակման հետեւանքով մեկ ոստիկան զոհվել է, մեկը՝ վիրավորվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մալգոբեկում անհայտ անձն այսօր ինքնաձիգից կրակ է բացել պարեկային ավտոմեքենայի վրա, ինչի հետեւանքով ոստիկաններից մեկը մահացել է», -նշվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ: Տուժած մյուս ոստիկանը հոսպիտալացվել է: