Թուրքական ԶՈւ-ն ուժեր է կուտակում թուրք-իրաքյան սահմանին. լրատվամիջոցներ
ՄիջազգայինՍիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» ռազմական գործողության ավարտից հետո Թուրքիան այժմ էլ պատրաստվում է Իրաքի տարածքում սկսել «Տիգրիսի վահան» գործողությունը, հայտնում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ավելի վաղ թուրքական մի շարք լրատվամիջոցներ պնդում էին, որ օրերս Թուրքիայում հրավիրված անվտանգության խորհրդի նիստում քննարկված զեկույցների մեջ նշված է եղել, որ այս պահին «Թուրքիայի համար առաջնային վտանգ են ներկայացնում Իրաքի հյուսիսային Սինջար, Սիրիայի Հասաքե ու Աֆրին քրդաբնակ շջրանները»: Ենթադրվում է, որ սիրիական Աֆրինից էլ կսկսվի թուրքական ԶՈւ-ի նոր ռազմական գործողությունը:
Հայտնի է նաև, որ Թուրքիայի ԶՈւ-ն արդեն երկար ժամանակ է, ինչ կենդանի ուժեր է կուտակում թուրք-իրաքյան սահմանին գտնվող Սիլոփի շրջանում: